Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ինչքան իշխանությունները Ադրբեջանին հակազդելու հարցում վախվորած են դառնում, այնքան թշնամին իրեն ավելի լկտի է պահում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե դիտարկում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ապա շատ յուրահատուկ իրողություն կարող ենք բացահայտել։ Այս ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը մշտապես Հայաստանի հետ խոսում են նախապայմանների լեզվով և անտեսում հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթները։ Իսկ Հայաստանը, ավելի ստույգ՝ գործող իշխանությունը, պատերազմում պարտություն կրելուց հետո բանակցային հարթության վրա ի վիճակի չէ ձևակերպել իր պահանջներն ու նախապայմանները։

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը չի կատարում նրանում ամփոփված 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակմանը։ Սակայն այս հանգամանքը չխանգարեց, որպեսզի Փաշինյանը գերիների վերադարձի հարցը որպես նախապայման չդիտարկի և գնա տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման բանակցությունների վարմանը և այդ հարցով փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովի ստեղծմանը։

Հունվարի 11-ին ճանապարհների ապաշրջափակմանը վերաբերող եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Փաշինյանն ընդամենն ընդգծեց, որ ցավոք չի հաջողվել կարգավորել գերիների հարցը։ Տեսնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության թուլակամությունը՝ Ադրբեջանը նորից զանց առավ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը, որի մեջ նշվում է, թե ադրբեջանական և հայկական զորքերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում: Ու այդպես հակառակորդի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած, խախտելով հրադադարի ռեժիմը, ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։

Բայց այսքանից հետո էլ Հայաստանը պաշտոնապես չհայտարարեց, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ Փաշինյանը միայն բավարարվեց հակամարտող կողմերի զորքերը դուրս բերելու և միջնորդ երկրների դիտորդների տեղակայման առաջարկով, որից հետո պետք է սկսվեին սահմանագծման ու սահմանազատման մասին բանակցությունները։ Ըստ էության, մեր իշխանություններն այս հարցի շուրջ ձևակերպեցին հայկական կողմի դիրքորոշումը, որի համաձայն՝ մինչև ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն, սահմանագծման շուրջ բանակցություններ չեն կարող տեղի ունենալ։

Սակայն հակառակորդի զինված ուժերը ոչ միայն չեն հեռացել ՀՀ ինքնիշխան տարածքից, այլև անցել են պարբերական սադրանքների գործելակերպի, որի արդյունքում տուժում են սահմանամերձ համայնքների բնակիչները և հրաձգությունների հետևանքով զինվորներ են զոհվում ու վիրավորվում։ Այնինչ, ադրբեջանական կողմի սանձարձակ գործողությունների ֆոնին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն, առանց առկա իրադրությունը վերլուծելու, հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը, և սպասում է Ադրբեջանի արձագանքին։ Իսկ ի՞նչ եղավ Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի հեռացման հարցը, թե՞ իշխանություններն արդեն դրա հետ էլ են համակերպվել։

ՀՀ ղեկավարությունն անգամ ի վիճակի չէ Արցախի հարցում հստակ դիրքորոշում արտահայտել, քանի որ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն անմիջականորեն անդրադառնում են նաև Հայաստանի վրա։ Օրինակ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հետևած համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Այստեղ խնդիրն այն է, որ Արցախի կարգավիճակ ասելով՝ հարցի լուծման բազմաթիվ տարբերակներ կարող են լինել, այդ թվում՝ նաև որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եվ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները չեն հայտարարում, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Ուշագրավ է, որ անգամ ՌԴ կառավարության՝ գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում էին օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը:

Ըստ էության, այս փաստաթուղթը փաստական հաստատումն է այն բանի, որ ՌԴ ՊՆ-ն ճանաչում է Արցախի Հանրապետությունը, իսկ ավելի կոնկրետ՝ հստակ ուղերձներ է պարունակում Ադրբեջանին, որի արդյունքում Ադրբեջանը ցնցումների մեջ է ընկել և բողոք է հղել Ռուսաստանին։ Բայց նույնիսկ այսքանից հետո էլ «պողպատե մանդատով» օժտված իշխանությունները վախենում են արտաբերել Արցախի Հանրապետություն ձևակերպումը, այդ մասին խոսք չկար նաև կառավարության ծրագրում։

Շատ դեպքերում անգամ անտրամաբանական է թվում մեր իշխանությունների վախվորած դիրքորոշումը, քանի որ Հայաստանի ձեռքերում էլ կան բազմաթիվ խաղաթղթեր, որոնք կարելի է օգտագործել դիվանագիտական դաշտում։ Եվ թշնամուն հակազդելու հարցում ինչքան Փաշինյանին ու նրա թիմակիցներին երկյուղ է պատում, այնքան Ադրբեջանն ավելի ինքնավստահ է զգում ու ավելի լկտի է պահում իրեն: Այս զուգահեռն էլ՝ այն պարագայում, եթե, իհարկե, այլ պայմանավորվածություններ չկան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: