Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Առողջապահության նախարարի հրամանը չի կարող քաղաքացու վրա պարտականություն դնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով, հոկտեմբերի 1-ից նոր կարգ է գործելու, ըստ որի, աշխատող քաղաքացիները երկու շաբաթը մեկ պետք է կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն: Բացառություն կլինեն միայն Covid-19-ի դեմ պատվաստվածները, որոնք կարող են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատը: Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում նշել է դրույթից բխող խնդիրների մասին, խոսել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի անթույլատրելիության մասին:

Անդրադառնալով նախարարի հրամանին՝ Վ. Գրիգորյանն այն դիտարկեց նախ Սահմանադրության տեսանկյունից. «Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն, ինչ արգելված չէ օրենքներով ու չի խախտում այլոց իրավունքները: 39-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը հստակ նշում է, որ ոչ ոք չի կարող կրել այնպիսի պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Առողջապահության նախարարի հրամանը, որն օրենքից ավելի ցածր ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ է հանդիսանում, չի կարող քաղաքացու վրա պարտականություն դնել: Եթե տվյալ մասով դիմում ներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան, այն ուղղակիորեն հակասահմանադրական կլինի»:

Ինչ վերաբերում է վարչական ներգործությանը, նա հավելեց. «Երբ վճարովի թեստ հանձնելու կամ անվճար պատվաստվելու հանգամանք է դրվում, վարչարարության անհրաժեշտության իրավաչափության և համաչափության խնդիր է առաջանում: Այսինքն, եթե հնարավոր միջոցները՝ թեստի հանձնումը և պատվաստումը, երկուսն էլ ձեռք են բերվել պետական բյուջեից, ինչն էլ իր հերթին գոյանում է հանրային միջոցներից, ինչո՞ւ է պատվաստումն անվճար, իսկ թեստի հանձնումը՝ վճարովի: Սա առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակումներ, ինչն էլ ՀՀ-ի նկատմամբ ՄԻԵԴ նոր վճիռների ու փոխհատուցումների կհանգեցնի: Ես խնդիրը պատվաստվելու կամ չպատվաստվելու մեջ չեմ տեսնում, խնդիրը հարկադրանքն է: Գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի՝ պատվաստվի՞, թե՞ ոչ, դիմակ կրի՞, թե՞ ոչ»:

Իսկ թե ինչ պետք է իմանա աշխատող քաղաքացին, որը, ըստ առողջապահության նախարարի հրամանի, շուտով պարտավոր է ամիսը երկու անգամ թեստ հանձնել, Վահե Գրիգորյանը նշեց. «Աշխատող քաղաքացին պետք է իմանա, որ չպատվաստվելու կամ թեստ չհանձնելու հիմքով չեն կարող միակողմանի լուծել իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ ՀՀ կնքած բոլոր միջազգային պայմանագրերին»:

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծով աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ, իր ցանկության դեպքում, պատվաստման սերտիֆիկատը: Իսկ վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ հանրային ծառայողը, կարող է զրկվել աշխատանքից: Վահե Գրիգորյանը նշեց, որ քաղաքացիներից արդեն հարյուրավոր ահազանգեր է ստացել, կան նաև ահազանգեր պատվաստվելու պարտադրանքի մասին:

«Քաղաքացիների նկատմամբ բժշկական ներգործության միջոցներ ընդունելու հարկադրանքը լրջագույն խնդիրների առջև է կանգնեցնելու: Մենք ունենք պատվաստանյութեր, որոնք լայն շրջանառվում են Հայաստանում: Խոսքը կարմրուկի, մնացած հիվանդությունների դեմ պատվաստումների մասին է, բայց կորոնավիրուսի հետ կապված նման խիստ մոտեցումը կարող է մինչև անգամ սոցիալական բունտի հանգեցնել, եթե չհաշվենք մարդու իրավունքների և ազատությունների ապօրինի սահմանափակումներն ու խախտումները»,-ասաց նա:

Հաշվի առնելով նաև թեստերի արժեքները, որոնք տատանվում են 10-15 հազար դրամի սահմաններում՝ մեր զրուցակիցը հավելեց. «Գուցե Ազգային ժողովում զետեղված մանդատակիրները և կառավարության անդամ հանդիսացող անձինք պարգևավճարների հաշվին կարող են իրենց թույլ տալ ամսական 30 հազար դրամ վճարել և թեստ հանձնել, սակայն այն պարագայում, որ մեր երկրում միջին աշխատավարձը 100-120 հազար դրամ է, նվազագույնը՝ 68 000, ամսական 30 000 դրամի հատկացումը թեստերի իրականացմանը լուրջ սոցիալական բեռ է լինելու ՀՀ քաղաքացիների վրա: Հերթական անգամ քաղաքացիները դիտարկվում են ոչ թե որպես բարձրագույն արժեք, որը հռչակվում է Սահմանադրությամբ, այլ տուգանքի ու եկամտի միջոց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: