Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Եթե ընդդիմությունները տարանջատվեցին, ապա փոշիացնելու են իրենց ձայները և դրանով ջուր են լցնելու իշխանությունների ջրաղացին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշնան ընթացքում Հայաստանի մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնք կարևոր հանգրվան կարող են դառնալ երկրի քաղաքական միավորների համար համայնքներում իրենց ուժերը չափելու նպատակով։ Այնպես որ, առաջիկայում վերստին քաղաքական գործընթացների ակտիվացում է սպասվում։ Եվ, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ձգտելու է համայնքային մակարդակում համապատասխան քաղաքական ռեսուրսներ ստեղծել՝ հետագա համապետական ընտրություններում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար։

Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացում ընդգրկուն անդրադարձ եղավ նաև ՏԻՄ-երի հարցին։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ցույց էր տալիս, որ իրեն հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ մի շարք համայնքների ղեկավարներ ոչ թե իշխանություններին են սատարում, այլ աջակցում են ընդդիմությանը։ Իսկ այդ հանգամանքը որոշ մարզերում պատկեր է փոխում։

Դրանով պայմանավորված՝ Փաշինյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ մուրճով սպառնում էր այդ համայնքապետներին՝ նշելով, որ քաղաքական վենդետա է լինելու, նրանք պետք է ընտրություններից հետո անմիջապես դիմումներ գրեն և հեռանան։ Եվ ահա, ընտրություններից հետո գրանցվեցին այնպիսի դեպքեր, որ իշխանության ներկայացուցիչները տարբեր ճնշումների միջոցով համայնքապետներին ուղղակի սպառնում են, որպեսզի նրանք ազատման դիմումներ գրեն ու հեռանան։ Որոշ դեպքերում էլ համայնքապետներին հեռացնելու նպատակով նրանց շինծու քրեական գործերի թիրախ են դարձնում։ Իսկ ում չկարողացան այդ միջոցով հեռացնելու ճանապարհներ գտնել, փորձեցին «վերբովկա» անել։

Սակայն տվյալ դեպքում իշխանություններին ժողովրդավարության հարցը չի էլ հուզում, դա երկակի ստանդարտների խնդիր է, չէ՞ որ համայնքապետներն իրենց մանդատը ստացել են համայնքների բնակչությունից, այլ ոչ թե նշանակվել են իշխանությունների կողմից, որ իշխանությունները նրանց հեռացնեն։ Եվ սրանով իշխանություններն անտեսում են ժողովրդի ձայնը։ Սակայն ժամանակ կար, երբ, օրինակ՝ Աբովյանում իշխանության թեկնածուն պարտվեց, Փաշինյանը հայտարարեց, թե հաղթել է ժողովրդավարությունը, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօրվա իշխող ուժը գործի է դրել բոլոր հնարավոր լծակները ՏԻՄ-երն ամբողջությամբ զավթելու համար։

Ճիշտ է՝ քաղաքական ուժերի, այդ թվում՝ բնականաբար, իշխանական ուժի համար, նորմալ երևույթ է ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար պայքարելը, բայց հարցն այն է, թե ինչ ճանապարհով։ Քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում, ապա իշխանությունները փորձում են արագ կերպով ինչքան հնարավոր է շատ համայնքներ խոշորացնել։ Հաշվարկն այն է, որ դրանով տեղերում հեղինակություն վայելող համայնքապետների հնարավորությունները կարող են փոքրանալ, իսկ ՔՊ-ի համար նոր շանսեր ստեղծվել։

Այս ճանապարհին իշխանություններին այնքան էլ չի հուզում այն հարցը, թե տվյալ համայնքներում խոշորացումն իրոք անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ։ Մի շարք համայնքների բնակիչներ արդեն իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ խոշորացման արդյունքում իրենց համայնքները ոչ մի օգուտ չեն ստանալու և ավելի անտեսված վիճակի են մատնվելու։ Այսպիսի գործելակերպի հետ մեկտեղ իշխանությունները սկսել են խոսել հեղափոխական արժեքներին հավատարիմ թեկնածուների առաջադրման մասին։ Իսկ մենք միամտաբար գիտեինք, թե ՏԻՄ ղեկավարների ընտրության համար այլ արժեքներ են պետք, որոնք կբխեն տվյալ համայնքի զարգացման շահերից։

Մյուս կողմից էլ՝ որպեսզի իշխանություններն այս անգամ արդեն ամբողջովին չխժռեն ՏԻՄ համակարգն ու որոշակի բալանս ապահովվի, ապա ընդդիմությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի տեղերում։ Այստեղ նաև ընդդիմադիր ուժերի միասնականության հարցն է բարձրանում։

Հարկ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական օրակարգով հանդես գան, այլապես եթե նրանք տարանջատվեցին, ապա փոշիացնելու են իրենց ձայները և դրանով ջուր են լցնելու իշխանությունների ջրաղացին»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում