Ամբոխին ավելի շատ հետաքրքրում են կառտոլն ու նրան հանձնված թիթեղը, քան այն, թե այդ ինչպե՞ս Ադրբեջանին հաջողվեց 10 ամսում ավարտել 1,5 տարի պահանջող գործը
«Մտնում եմ ֆեյսբուք ու ինչ: Ամբոխը ֆուտբոլի թեմայից ձերբազատված հիմա էլ ինչ-որ մի կառտոլի թիթեղյա մի կտոր հանձնելու թեման է «քննարկում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոբերտ Մկրտչյանը:
«Հետո նկատում եմ, որ Վարանդայում (Ֆիզուլիում) օդանավակայանի բացման մասին հարցմանս պատասխանել է ավիացիայի ոլորտի փորձագետ Հակոբ Ճաղարյանը (փորձագետի տեսակետը կարելի է ընթերցել նախկին գրառմանս քոմենթների բաժում):
Փորձագետն ընդգծել է, որ նման օդանավակայանի միայն վազքուղին կառուցելու համար առաջատար տեխնոլոգիաներով օժտված երկրներից 1-ից 1,5 տարի է պահանջվելու:
Ամբոխին ավելի շատ հետաքրքրում են կառտոլն ու նրան հանձնված թիթեղթյա կտորը քան այն պարզ հարցը, թե այդ ինչպես Ադրբեջանին հաջողվեց 10 ամսում ավարտել 1-ից 1,5 տարի ժամանակ պահանջող աշխատանքը»: