Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյան. Հայաստանը՝ անորոշության և մեծ փոփոխությունների նախաշեմին (մաս 1)

Հետընտրական օգոստոսը քաղաքական ուժերի համար «արձակուրդային սիրավեպի» պես մի բան էր՝ կարճաժամկետ իմպուլսիվ գործունեություն. գոռացինք, ելույթ ունեցանք, իրար վիրավորեցինք, «ընտանեկան բռնության» դրվագներ և այլն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա սկսվում է երկարատև փուլը, որը, ի տարբերություն նախորդի, ուղղակիորեն պետք է կապ ունենա Հայաստանի հետ։

Հասարակության և ընտրազանգվածների երկիրը

Հայ հասարակությունն այս պահին բաժանված է երեք խոշոր հատվածների.

• 680 հազարը ձայն է տվել Նիկոլին

• 400 հազարը մերժել է Նիկոլին

• 800 հազարը տանն է մնացել (անտարբեր է, մերժել է երկուսին էլ, սպասում է նորության, չի մոտիվացվել. պատճառները տարբեր են)։

Փաշինյանն ընտրություններից հետո պարբերաբար շեշտում է. «ստացել ենք ժողովրդի քվեն՝ տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու համար»։ Տարածաշրջանային խաղաղության նոր փուլ ուզում է ցանկացած բանական մարդ՝ անկախ նրանից, թե ում է քվեարկում։ Բայց 680 հազարի ճնշող մեծամասնությունը դրա համա´ր չի Նիկոլին ձայն տվել։ Մենք բոլորս գիտենք, ու գիտի Նիկոլը, որ այդ 680 հազարը առանձնապես չի պատկերացնում, թե ինչ է տարածաշրջանը, և առավել ևս՝ խաղաղության դարաշրջանը։ Բայց Նիկոլն իր տեսանկյունից ճիշտ է անում՝ իր առաջիկա օրակարգը տեղավորում է իր ընտրազանգվածի իբրև թե պատվերի տակ։ Ավելին, նա օգտագործում է «ժողովրդի մեծամասնության քվե» ձևակերպումը։ Դա իրականությանը չի համապատասխանում, բայց տեխնոլոգիապես ինքը ճիշտ է անում։ Նիկոլը ոչ միայն ՔՊ-ի, ոչ միայն Հայաստանի, այլև՝ մոտ 10 մլն հայության միակ դեմքն է, որը մոտավորապես պատկերացնում է, թե ինչ ասել է «տարածաշրջանային խաղաղության դարաշրջան», այսինքն՝ գիտե, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը, Պուտինն ու Ալիևը, գիտե, թե Պուտինն իրեն ինչ է ասել, ինչին է ինքը համաձայնել և մոտավորապես ինչ ժամկետներում, թե ինչ պրոցես է գնալու։ Նա հարկ չի համարում որևէ մեկի համար բացել փակագծերը։ Հանուն ճշմարտության ընդունենք, որ նման պահանջ էլ առանձնապես չկա։ Նրանից դա ո´չ հասարակությունն է պահանջում, ո´չ սեփական թիմը։ Սա վկայում է ազգային դեֆոլտի մասին, երբ մի ողջ ժողովրդի ու պետության հարյուր տարվա ճակատագիրը լուծում է ՄԵԿ հոգի, այն էլ՝ այս ամենից հետո։

Շատ ավելի բարդ հարց է՝ ընդդիմության համար ձևակերպել իր 400 հազարի պատվերը։ Մենք բոլորս գիտենք այդ պատվերը, բայց 29+7 դաշինքների ձևավորումից հետո գործնականում չի մնացել որևէ չափիչ, որևէ խողովակ, հետադարձ կապի որևէ մեխանիզմ՝ իրենց 400 հազարի հետ։

• Չկա հանրային կոնսոլիդացիոն օրակարգ երկրում, հետևաբար՝ չկա պրոցես հանրության մեջ, և հետևաբար՝ չկա պրոցես փողոցում

Խորհրդարանական ընդդիմությունը գնում է իր համար ամենավտանգավոր ճանապարհով՝ թուլացնում է կապերը սեփական ընտրազանգվածի հետ։

Այս պայմաններում 29+7-ը և նրանցից յուրաքանչյուրը ցանկացած քայլ, ցանկացած գործունեություն կամ անգործություն կարող են հիմնավորել 400 հազարի պատվերով, որովհետև այս պահին չկա մեխանիզմ՝ դա ճշտելու կամ հակափաստարկ բերելու։ Այդպես աղավաղվում է հանրային ու քաղաքական օրակարգը։

Հարցը, թե ինչո´ւ իշխանությունը հանդգնեց կազմակերպել ֆիզիկական հարձակում ընդդիմադիրների վրա, ունի պարզ պատասխան. այն ֆիքսեց, որ այդ պահին դա 29 հոգու ընդդիմությունն էր, և ոչ՝ 270 հազարի։ Չլիներ այդպես, ոչ մի իշխանություն չէր գնա նման քայլի։ Ինչո՞ւ է իշխանությունը «Հայաստան» դաշինքից երեք հոգու այդքան հեշտ պահում բանտում. նույն պատճառով՝ չի տեսնում 29-ի հետևում 270 հազարի գործոնը։

Եվ, վերջապես, կա ամենամեծ ընտրազանգվածը՝ 800 հազարը, որը մնաց տանը։ Անհնարինության չափ դժվար է հասկանալ հասարակության այս ամենամեծ խմբի մոտիվացիաները։ Դա երկարատև ուսումնասիրություն է պահանջում։ Մի բան թվում է իրատեսական՝ ճիշտ աշխատելու, ճիշտ ձևակերպումների ու երկխոսության ճիշտ խողովակներ ձևավորելու դեպքում այս 800 հազարից մի զգալի հատված կարող է ներգրավվել հանրային պրոցեսում։

Ես չեմ ասում, որ նրանք կդառնան 29+7-ի նոր լրացուցիչ հենարանը։ Ավելին, նրանք կարող են երբեք չընդունել 29+7-ը, բայց նրանք 400 հազարի և 680 հազարից անխուսափելիորեն պոկվող շերտերի հետ կարող են ձևավորել նոր մթնոլորտ երկրում, քաղաքական- հասարակական նոր հոսանքներ, հետևաբար՝ նոր իրավիճակ։ Հայաստանն այսօր փակուղի է, որից դուրս գալու ելքը հանրային նոր կոնսոլիդացնող գաղափարներն են և պրոցեսները։

Շարունակելի