«COVID»-ի նոր շտամների ռիսկային խմբում են նաև հղի կանայք և երեխաները․ մանրամասներ (տեսանյութ)
«COVID»-ի նոր շտամների ռիսկային խմբում են նաև հղի կանայք և երեխաները, ուստի պետք է լինենք էլ ավելի զգոն` նրանց «COVID»-19-ով պայմանավորված բարդություններից հեռու պահելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Զգուշավորության պարզ կանոններին հետևելով և պատվաստվելով` ուղղակիորեն մասնակցում ենք այդ պայքարին»,-ընդգծել է նա: