Ալեքսանյանը դատարանի գործողությունների հետևանքով հրաժարվեց իրականացնելուց Արմեն Գևորգյանի պաշտպանությունը
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց պաշտպանելուց նրա իրավունքները՝ դատավոր Աննա Դանիբեկյանի պատճառով։
Ալեքսանյանը նշեց, որ դատարանն իր բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակում է իր՝ Արմեն Գևորգյանի պաշտպանության իրականացման հնարավորությունը, պարտականությունը՝ խախտելով Գևորգյանի պաշտպանության իրավունքը։
«Ես պնդում եմ, որ դրսևորել եմ պատշաճ վարքագիծ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ միևնույն է, իմ նկատմամբ դատական սանկցիա եք կիրառելու, բայց ոչ նրա համար, որ դա հիմնավոր է լինելու, ուղղակի կյանքը ցույց տվեց, որ Դուք իմ դեպքում այլ բան չեք էլ անում՝ ունենալով կոնկրետ իմ նկատմամբ համապատասխան հակակրանք»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ նախապես անհամաձայնություն է հայտնում՝ դատարանի հետագա գործողությունների և իր վարքագծի վերաբերյալ որոշման դեմ։