Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար կդառնա գեներալ Միխայիլ Կոսոբոկովը
Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի հավանական թեկնածուն է: Այս մասին գրում է «Sputnik»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նախկինում Կոսոբոկովը ծառայում էր որպես 58 -րդ համատեղ զինված բանակի (Հարավային ռազմական շրջան) հրամանատարի տեղակալ: Նա ղեկավարել է Աբխազիայում գտնվող ռուսական ռազմակայանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մեկ օր առաջ ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, ով ավարտում է իր առաքելությունը՝ որպես խաղաղապահ զորքերի հրամանատար: