Բոլոր հանդիպումներին, ինչպես նաև ԵԺԿ Քաղաքական համաժողովի նիստին կարմիր թելով անց ենք կացրել մեր ռազմագերիների հարցը. Աշոտյանը՝ Բրյուսելից (ֆոտո)
Բրյուսելում բազմաթիվ կարևոր հանդիպումներ ունեցանք մեր ազգային առաջնահերթությունների օրակարգով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Բոլոր հանդիպումներին, ինչպես նաև ԵԺԿ Քաղաքական համաժողիվի նիստին կարմիր թելով անց ենք կացրել մեր ռազմագերիների հարցը։
Այս աշխատանքի մի փոքր, բայց կարևոր արդյունքներից մեկը ներկայացնում եմ ստորև։
ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարևորագույն ուղղություններից մեկը։
Հաղորդագրության մեջ նաև ասվում է.
«ԵԺԿ Քաղաքական համաժողովը տեղեկացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ընթացիկ վիճակից։
Ընդգծվեց Եվրոպական կառույցների կողմից նորացված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների վերադարձն ապահովելու համար»։
Շարունակելու ենք հետևողականորեն պայքարել մեր գերեվարված հայրենակիցների ազատության համար՝ բոլոր միջոցներով և ուղղություններով։
Հ.Գ. Հաղորդագրության հղումը մեկնաբանություններում։ Շնորհակալություն իրավաշտպան Սիրանուշ Սահակյանին տեղեկատվություն տրամադրելու համար»։
