Թիվի 5 հեռուստաընկերության սեփականատերը նկարիչ է դարձել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թիվի 5 հեռուստաընկերության սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր զինակից Արմեն Թավադյանը վերջին ամիսներին սկսել է նկարել եւ արվեստից հասկացողների կարծիքով՝ բավականին հաջող։
Նա անցյալում չի նկարել եւ նկարելը հանգստանալու, լիցքաթափվելու միջոց է դիտում։ Թավադյանն առայժմ իր գեղանկարները նվիրում է ընկերներին, բայց արվեստից հասկացող մարդիկ ասում են, որ դրանք կարող են նաեւ պահանջարկ ունենալ արվեստասերների շրջանում։ Նա յուրօրինակ ոճ եւ ձեռագիր ունի, ինչը սկսնակ նկարիչները, որպես կանոն, չեն ունենում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: