Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով տարհանվել է մոտ 12 հազար մարդ
«Ջոլինա» թայֆունի պատճառով Ֆիլիպիններում տարհանվել է առնվազն 11,8 հազար մարդ: Այս մասին հայտնում է Ֆիլիպինյան լրատվական գործակալությունը: Նշվում է, որ տարհանումը տեղի է ունեցել Մասբաթ, Ալբայ եւ Սորսոգոն նահանգներում: Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:
Այնուամենայնիվ, Ֆիլիպինների PAGASA եղանակային ծառայությունը նախազգուշացրել է Ֆիլիպիններից դեպի արևելք գտնվող «Կիկո» թայֆունի մասին:
Քամու արագությունը նոր թայֆունի կենտրոնում հասնում է ժամում 190 կիլոմետրի: