Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային և գունագեղ տոնակատարություն` նվիրված պատերազմի զոհերին. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 25՝ շաբաթ օրը:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ»,- ասաց զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշում են կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի:
«Մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում