Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի գունագեղ համերգի մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ. Գեղամ Նազարյան
Պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ գունագեղ համերգի կազմակերպումը և հայտարարությունը, թե այն նվիրվում է նահատակներին, ցինիզմ ու սրբապղծություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատերազմում զոհված Աբգար Նազարյանի ծնող Գեղամ Նազարյանը:
«Առայժմ այսքանը։ Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ»,- գրել է Նազարյանը: