Գունագեղ տոնակատարությունն ու Աղվան Հովսեփյանի ձերբակալությունը շոուներ են, որ շեղում են կարևոր օրակարգից․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
Ինչպես Փաշինյանի կողմից հայտարարված գունագեղ տոնակատարությունը, այնպես էլ նախկին դատախազ, այնուհետև ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ձերբակալությունը մեծ շոու է՝ օրակարգային խնդրից հասարակության ուշադրությունը շեղելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած իշխանություն միշտ ունի հնարավորություններ իր օրակարգը թելադրելու։ Ամեն դեպքում նա հույս ունի, որ հասարակությունն առաջվա նման չի տրվի մոնիպուլիացիաներին և կհասկանա, որ օրինակ Աղվան Հովսեփյանի կալանավորումը մեծ շոու էր՝ անկախ դրա ընթացքից։
«Կարծում եմ, որ հանրությունը հասել է մի կետի, երբ գիտակցում է, որ անվերջ այդպես շարունակվել չի կարող»,-ասաց Աղվան Վարդանյանը։