Հայաստանի ընտրությունները չեն կարող համարվել օրինական. Դմիտրի ՄեդվեդևԸնտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ․ ՆԳՆՁերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ ԳրիգորյանըՀՀ-ում մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը. բացվել են բոլոր ընտրատեղամասերը Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարԽերսոնում ռուսական ավիահարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, մոտ 30-ը՝ վիրավորվելՈւկրաինան անօդաչուներով լայնածավալ հարձակում է սկսել Ռուսաստանի ուղղությամբ
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում
Ուժգին պայթյուն է որոտացել Իրաքում գտնվող Իրանի հյուպատոսության մոտԾաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկելՇատ վտանգավոր վիճակ է. Ադրբեջանը սկսել է մերձենալ Ռուսաստանի հետ, արդեն անգամ քննարկվում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը. քաղաքագետՄասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԿեսօրից հետո, առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրևԻնչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Ինչո՞ւ պետք է Զելենսկին ՀՀ չգար. Փաշինյանը հակադարձում է Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են «ՀՀ գյուղմթերքը կարտահանվի ԵՄ առանց մաքսատուրքերի». Փաշինյան Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ–ն հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերովՀակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ ՊուտինԻնչպիսին կլինեն ՀՀ–ՌԴ հարաբերությունները, եթե վերընտրվի ՓաշինյանըՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումըԳագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեցՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվիԱՄՆ նոր պատժամիջոցները. հարվածի տակ են հայտնվել Իրանի միջնորդները Թուրքիայում, ԱՄԷ-ում և ՉինաստանումՊուտինն արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինԹույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին
Վազող տողեր

Բացահայտ ծաղրում է մեզ՝ որդիներին կորցրած ծնողներիս. Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի մասին

«Իշխանության ցինիզմի հերթական դրսևորումը. «...Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Ես գիտեի, որ կա հոգու ցավ, բայց չգիտեի, որ կա մտքի ցավ, արյան ցավ ու ատելության ցավ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը։

«Այս մարդը բացահայտ ծաղրում է նախ մեզ՝ որդիներին կորցրած ծնողներիս, և ստիպում, որ երակներումս արյան փոխարեն ատելության լեղի հոսի, որ զրկվենք մարդկայնորեն դատելու կարողությունից, որ հոգիներս երազի անգամ դժողքի մասին, բայց ոչ այսպիսի նվաստացման, այսպիսի անճարության, ազգային այսպիսի անարժանապատիվ կեցվածքից տառապելու մասին:

Դուք՝ հայրենիքը դավադիր պատերազմով նվիրաբերածներդ մեր զոհված զավակների հիշատակին «գունագեղ» տոն եք նվիրում, մեզ նորից խելագարության հասցնում, մենք էլ մեր հերթին նվիրում ենք այն ձեր բոլոր դժբախտ զավակներին, ում հայրերի խղճի վրա է մեր զավակների անմեղ արյունն ու Հայրենիքի կորստի մեծագույն մեղքը: Ես ձեր զավակներին չեմ մաղթում ոչ մահ ու ոչ էլ ցավ, չէ, մաղթում եմ միայն, որ հարյուր տարի ապրեն ու հարյուր տարի ամեն վայրկյան հիշեն, որ իրենք մարդասպանների ու ազգադավների զավակներ են:

Մաղթում եմ, որ ձեր զավակները այդ բոլոր տոնակատարություններին լիաթոք մասնակցեն ու իրենց ձեռքի գինու բաժակի մեջ միշտ տեսնեն ու զգան իրենց հայրերի հեղած արյան համը:

Մաղթում եմ, որ 100 տարվա մեջ 100 երկիր ու տուն փոխեն ու այդպես էլ չկշտանան երբեք ու չհասկանան հայրենի տան ու Հայրենիքի հարգը....

Ոչ մեկը չհամարձակվի այլևս խոսել մեր որդիների մասին կամ նրանց հիշատակին որևէ տոն նվիրել, նրանք ոչնչով ձերը չեն, նրանց ոտքերի փոշին անգամ ձերը պատվից ու գիտակցությունից կիլոմետրերով վեր ու վեհ է:

Այսուհետ խոսելիս կտաք միայն այն նահատակների անունները, ում ծնողները ձեզ կտան այդ իրավունքը:

Չհամարձակվեք խոսել բոլորի անունից, չհամարձակվեք ու չհամարձակվեք», - գրել է Տոնոյանը։