ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեց
Վազող տողեր

Նիկոլն արդեն սկսել է Հայաստանի կապիտուլյացիայի երկրորդ ակտը. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլն արդեն սկսել է Հայաստանի կապիտուլյացիայի երկրորդ ակտը: 

Հասարակության ուշադրությունը շեղող մանեվրները շատ վարպետորեն են կազմակերպում (տեխնոլոգները նույնն են, այնպես ինչպես 44 օր էշի տեղ դրեցին հայությանը՝ սփյուռքից փողերը քամեցին, իսկ մեզնից՝ տարածքները)։ Գունագեղ տոներով, նոր ձերբակալություններով, մի քանի նոր սկանդալներով, նիկոլի դուրս տված նորագույն հիմարություններով տարված հասարակությունը՝ մի օր կարթնանա, ու կտեսնի, որ իր սիրելի նիկոլը ստորագրել է նաև Հայաստանի կիսակապիտուլյացիան։

Խաղաղության օրակարգի պողպատե մանդատն ու բանտիկով մուրճը այս անգամ իջնելու է հայ ժողովրդի գլխին։ Շատ կարճ ժամանակ հետո, մեկ էլ կտեսնեք թուրքը, առանց մեզ հարցնելու, առանց մեր կամքը, ցանկությունը, իրավունքը հարցնելու՝ արդեն լայնորեն երթևեկում է Հայաստանի ճամփեքով։ Երկաթուղի է կառուցում, ասֆալտ է փռում, թուրքալեզու տրաֆարետներ է ամրացնում ճանապարհներին, բնակավայրերի անուններ է փոխում, իր հոտերն է արածացնում մեր արոտներում, մարդ է փախցնում և փրկագին ուզում, կենադին է գողանում, երեխեք է ահաբեկում և այլն։

Ազերների և թուրքերի բեռները Հայաստանով տեղափոխելու համար՝ անվտանգության երաշխավորները մեզ հայերիս կստիպեն կանգնել ճանապարհներին և սպասել մինչև թուրք-ադրբեջանական շարասյուներն անցնեն։ Մեր երկրի ներսում, ճանապարհներին հատվածներ կլինեն, ուր ազերին մեզ կկանգնեցնի և կստուգի բեռնախցիկն ու փաստաթղթերը։

Արդյոք, հենց հիմա, առանց իր անվտանգության ու խաղաղ գոյակցության երաշխիքների, Հայը պատրա՞ստ է ապրել ծնկաչոք խաղաղության մեջ։ Արդյոք դա լինելու է խաղաղությու՞ն։ Թե՞ լինելու է գոյության նոր պայքար։

Ոչ երանի նիկոլից հետո եկողներին։

...Մեր ժողովուրդը՝ շատ հետաքրքիր ժողովուրդ է։ Ընտրում է կապիտուլյանտին, հետո ընդդիմության ու «մերժված նախկինների» վրա մուննաթ գալիս, թե հասեք, փրկեք, չեք տեսնու՞մ, որ նիկոլը կործանում է Հայաստանը։

Տեսնում ենք, շատ լավ էլ տեսնում եք ու երեք տարուց ավելի դա ենք ասում։ Լսո՞ղն ով է»։