Աֆղանստանի նշանակված կառավարությունը կարող է գործել մոտ վեց ամիս
Աֆղանստանի նշանակված ժամանակավոր կառավարությունը կարող է գործել մոտ վեց ամիս, որից հետո երկրում կանցկացվեն ընտրություններ և կհայտարարվի նախարարների մշտական կաբինետի կազմը։ Այս մասին հայտնում է The Khaama Press-ը:
Ըստ թերթի՝ կանայք կարող են ղեկավար պաշտոններ ստանալ գործադիր մարմնում, որը կձևավորվի անցումային շրջանի ավարտից հետո:
Անցյալ երեքշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, «Թալիբան» շարժումը հրապարակեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Վարչապետի պաշտոնակատարը կլինի մոլլա Մոհամմադ Հասան Ախունդը, ով արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Թալիբանի առաջին կառավարման օրոք։