Ղարաբաղյան պատերազմից հետո թուրքական ԱԹՍ-ների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է․ Սելջուկ Բայրաքթար
«Ղարաբաղյան պատերազմից հետո աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում մեր անօդաչու թռչող սարքերի նկատմամբ»: Այս մասին հայտարարել է «Baykar» ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրություն կա մեր անօդաչու թռչող սարքերի նկատմամբ: Այս հետաքրքրությունը հատկապես մեծացել է Իդլիբում և Ղարաբաղում իրականացվող գործողություններից հետո: Մինչ այժմ ստորագրվել է մատակարարման ավելի քան 10 պայմանագիր»,-ասել է նա: