Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 19-ից 22-ը այցով մեկնելու է ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 19-ից 22-ը կայցելի ԱՄՆ: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Սպասվում է, որ սեպտեմբերի 19 -ից սեպտեմբերի 22-ը մեր նախագահը մեկնելու է Միացյալ Նահանգներ»,-ասել է Էրդողանի վարչակազմը:
Էրդողանի ԱՄՆ այցի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։