Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները հետախուզություն են իրականացրել Լաչինի շրջանում
Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն՝ Լաչինի շրջանում շարունակվում են համատեղ մարտական վարժանքները կենդանի կրակով:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում՝ զորավարժությունների հաջորդ օրը հատուկ նշանակության խմբերը ավարտել են բարդ տեղանքով հետախուզություն իրականացնելու, տեղում դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման առաջադրանքները:
Ընդգծենք, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը ակտիվորեն շարունակում է իրականացնել զորամասերի բացման աշխատանքներ, ինչպես նաև զորավարժություններ։