Քաբուլի օդանավակայան է ժամանել ռազմական ինքնաթիռ՝ օտարերկրացիներին տարհանելու համար
Ղրղզստանից ռազմական ինքնաթիռ է ժամանել Քաբուլի օդանավակայան ` օտարերկրացիներին տարհանելու համար։ Այս մասին հաղորդում է «Sky News Arabia» հեռուստաալիքի թղթակիցը:
Ակնկալվում է, որ այնտեղ կլինի մոտ 200 մարդ: «The Wall Street Journal»-ը ավելի վաղ հայտնել էր, որ թալիբները թույլ կտան թռիչք կատարել Քաբուլից Քաթար:
Նշվում է նաև, մարդկանց կտեղափոխի «Qatar Airways»-ի «Boeing 777» ուղևորատար ինքնաթիռը։