Բրիստոլում դանակով զինված տղամարդը հարձակվել է խանութի աշխատակիցների վրա
Առնվազն մեկ մարդ հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի գազալցակայանում դանակով զինված տղամարդուհարձակման հետևանքով;
Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան գազալցակայաններից մեկի խանութում:
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել զինված ոստիկաններ եւ բանակցող։
Դեռևս չի նշվում, թե քանի մարդ կա շենքի ներսում, ինչպես նաև չի նշվում հարձակվողի դրդապատճառների մասին։