Իրանը հրթիռակոծել է իրաքյան Քուրդիստանի խմբավորումներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի իրանցի մարտիկներ հրթիռակոծել են Իրաքյան Քուրդիստանում հակաիրանական կազմավորումների դիրքերը։
Այս մասին հաղորդում է Iran International-ը: Ավելի վաղ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել էր, որ Իրանը մտադիր չէ հանդուրժել Հյուսիսային Իրաքում ահաբեկչական խմբավորումների ակտիվության աճը, իսկ Իրանի սահմաններին սպառնալու դեպքում՝ հարվածել նրանց:
«Իսլամական Հանրապետության մի քանի ինքնաթիռներ հրթիռակոծել են քրդական խմբավորումների դիրքերը հինգշաբթի՝ սեպտեմբերի 9-ի առավոտյան, Էրբիլի նահանգի Ալանե, Բարբազին, Հելգուրդ և Հաջի Իմրան բարձունքներում»,- ասվում է հայտարարության մեջ: