Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղըՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ«Սուրբ կամուրջի» տակ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են թողել
Հասարակություն

Աջափնյակում օրենսդրության խախտմամբ քարի արտադրամաս շահագործելու դեպքով քրգործ է հարուցվել․ Դատախազություն

2021թ. օգոստոսի 21-ին «Ինֆորմացիոն ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը դիմում էր ներկայացել ՀՀ գլխավոր դատախազին, այն մասին, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի հին խճուղի 60/1 հասցեի անմիջական հարևանությամբ շահագործվում է քարի արտադրամաս, որը գտնվում է համայնքային սեփականություն հանդիսացող ու բնակելի նշանակություն ունեցող հողատարածքի վրա և համայնքի ղեկավարը հանցավոր անգործություն է դրսևորել, հողի ապօրինի շահագործման փաստի առթիվ միջոցներ չի ձեռնարկել՝ խախատելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 9-րդ ենթակետերի պահանջները: Այս մաին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։

Իսկ ըստ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տվյալների՝ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնականը՝ բնակելի կառուցապատում, իսկ շահագործող Ա/Ձ-ի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներ առկա չեն:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության հանձնարարությամբ դիմումում նշված հանգամանքների կապակցությամբ ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաս հին խճուղի 60/1 և 9/12 հասցեների անմիջական հարևանությամբ առկա է համայնքային սեփականություն հանդիսացող և բնակելի նշանակություն ունեցող հողատարածք, որտեղ անձը 2015 թվականից գրանցել է իր անվամբ Ա/Ձ և իրականացնում է քարե արտադրամասի գործունեություն։ Վերջինս 2018-2019թթ. դիմել է Երևանի քաղաքապետարան՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար, իսկ 27.05.2021թ. դիմել է ՀՀ վարչական դատարան, որը որոշում է կայացրել հայցի ապահովման միջոց կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնին: