Աֆղանստանի Փանջշիր նահանգում մարդիկ կարող են սովամահ լինել
Աֆղանստանի Փանջշիր նահանգում մարդիկ կարող են սովից մահանալ, եթե ներկայիս իրավիճակը պահպանվի: Այս մասին հաղորդում է Tolo News-ը:
Հեռուստաալիքը զրուցել է մի քանի ընտանիքների հետ, ովքեր Փանջշիրից տեղափոխվել են Քաբուլ: Այս ընտանիքներից մեկը, որը կորցրել է որդուն մարտում, հայտնել է, որ նահանգում հումանիտար ճգնաժամ է սկսվել:
«Հարձակումներն ու հակամարտությունները հաճախակիացել են, մարդիկ նույնիսկ փախել են լեռներ»,-հեռուստաալիքին ասել է Շայեստա Մեհրաբանի ընտանիքի անդամներից մեկը:
Մարզում մարտերի սկսվելուց անմիջապես հետո ճանապարհները փակվել են, հոսանքն ու հաղորդակցությունն անջատվել: Նշվում է, որ միջազգային մի շարք կառույցներ արդեն իսկ արձագանքել են այս հարցի շուրջ: