Ուժգին պայթյուն` Կոլումբիայում. կա 1 զոհ և 4 վիրավոր
Կոլումբիայի հյուսիս -արևելքում ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ կին է զոհվել, ևս չորսը, այդ թվում` երկու ոստիկան, վիրավորվել են: Այս մասին հայտարարել է Ազգային ոստիկանության պետ Խորխե Լուիս Վարգաս Վալենսիան:
«Մենք դատապարտում ենք Կուկուտա -Էլ Էսկոբալ ճանապարհի վրա կատարված հանցավոր հարձակումը. Մի կին զոհվել է, չորս մարդ վիրավորվել, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից, երբ պայթուցիկ սարքը գործի է դրվել հսկողություն իրականացնող պահակակետի վրա»,-գրել է գեներալ Վարգասը իր բլոգում:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: