Պատերազմում մեր պարտությունը սկսվել է հենց արտաքին քաղաքականության, նաև ներքին քաղաքականության ձախողումների պատճառով. քաղաքագետ
Հայաստանի հանրությունն այդպես էլ մի պարզ բան չհասկացավ, որ պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա՝ Բաքու-Անկարա-Լոնդոն-Թոլ-Ավիվ- Իսլամաբադ: Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում: Բրիտանիայի, Պակիստանի, Իսրայելի այդ պահին (նաև այս պահին) մեր դեմ գործելն իրենց մեծ քաղաքականության շահերի ածանցյալն է: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Նրանցից ոմանց Բաքվին օժանդակել են ռազմական ուժերով, ոմանք ռազմական մասնագետներով, ոմանք հետախուզական տվյալներով, ոմանք քաղաքական տանիք են ապահովել, ոմանք Հայաստանի ներսում հասարակական ու քաղաքական դեստրուկտիվ կառույցներ են աճեցրել և այլն:
Պատերազմում մեր պարտությունը սկսվել է հենց արտաքին քաղաքականության, նաև ներքին քաղաքականության ձախողումների պատճառով:
Պարզ ասած, Հայաստանի քաղաքական միտքը սնանկ էր, ու հիմա նույնպես սնանկ է ու դա ոչ միայն այն ժամանակվա ու ներկայիս իշխանություններին ու ընդդիմություններին է վերաբերում, դա մեզ բոլորիս է վերաբերվում՝ եղած ու չեղած ինստիտուտներով հանդերձ»: