Մեծ Բրիտանիայում «AstraZeneca»-ի 800 հազար դեղաչափ կարող է ուտիլիզացվել
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի մոտ 800 հազար դեղաչափ ժամկետանց է եղել։ Այս մասին գրում է The Telegraph-ը:
Հիմնական պատճառն այն է, որ բրիտանական իշխանությունները նեղացրել են «AstraZeneca» պատվաստանյութի կիրառման շրջանակը՝ թրոմբների տեսքով կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տվյալների ի հայտ գալուց հետո: Այսպիսով, մինչև 40 տարեկան բրիտանացիներին առաջարկվել է ընտրել այլ պատվաստանյութ: Արդյունքում դա հանգեցրել է այն բանին, որ «AstraZeneca» պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր, որոնք արդեն մատակարարվել էին բուժհաստատություններ, չեն օգտագործվել:
Բացի դրանից, դեղամիջոցների նկատմամբ կիրառվում են վերաբաշխման խիստ կանոններ, և արտադրողի կողմից արդեն ուղարկված դեղերի խմբաքանակների մեծ մասն այլևս չի կարող վերահասցեագրվել մեկ այլ վայր կամ վերադարձվել արտադրողին արդեն բացված ամպուլային փաթեթով: Նաև այն դեղերը, որոնք արդեն բաժանվել են բժիշկների միջև ընդհանուր պրակտիկայի համար, համարվում են ոչ վերադարձելի: