ՔՊ-ում որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար հստակ ծրագրեր գրել. Փողը կտա կուսակցությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագրի» PR թիմը լրջորեն է մոտենում նաև ՏԻՄ ընտրություններին։ Երեկ կուսակցության «փիառշչիկները» նախատեսում էին հավաք անցկացնել եւ որոշել առաջիկա անելիքները։
Մասնավորապես՝ որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար հստակ ծրագրեր գրել, ֆինանսավորումն էլ կլինի կուսակցության կողմից, եւ մարզային թեկնածուները ստիպված չեն լինի գումար հայթայթել, կաշխատեն փիառ մասնագետների հետ։ Միջոցներ են նախատեսել նաեւ լրատվական կայքերում քաղաքական գովազդ տեղադրելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: