Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Հայաստանը տնտեսապես ծայրահեղ ծանր վիճակում է․ ժամանակի հետ նոր խնդիրներ են ի հայտ գալիս. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի արդյունքում Հայաստանը տնտեսապես ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել, որի լրջությունը դեռևս քչերն են գիտակցում։ Պատահական չէ, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արդեն խոսակցություններ կային, որ պետությունն ի վիճակի չի լինելու աշխատավարձերն ու թոշակները վճարելու։ Դրա մասին բարձրաձայնում էին բազմաթիվ տնտեսագետներ: Սակայն իշխանությունները մի կերպ հաջողացրին 750 մլն դոլարի եվրոպարտատոմսեր թողարկել ու պարտքի հաշվին վճարել աշխատավարձերն ու թոշակները։ Անգամ իշխանական պատգամավորներն էին խոստովանում, որ պարտքը հենց դրա համար էլ վերցրել են, իսկ Փաշինյանը փորձում էր այնպիսի դրական լույսի ներքո ներկայացնել, թե կառավարությանը հաջողվել է շատ ցածր տոկոսներով վարկ վերցնել։

Թվում էր, թե ամիսների ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը գոնե ինչ-որ չափով կարող է կայունանալ, բայց դրա նշանները չկան։ Ինչքան ժամանակն անցնում է, այնքան նոր խնդիրներ են ջրի երես դուրս գալիս։ Եվ հընթացս ընդունված որոշումները վկայում են այն մասին, որ երկրի պետական բյուջեն ֆինանսական հոսքերի հետ կապված խնդիրների առաջ է կանգնած։ Օրինակ՝ վերջերս կառավարությունը որոշում ընդունեց եկամտահարկի ծրագրի վերանայման մասին։ Եվ այս որոշումն իշխանությունները պարզաբանում են նրանով, թե իբր եկամտահարկի վերադարձի ծրագրի առկայության դեպքում մարդիկ փորձում են միայն Երևանում հիպոթեքով բնակարաններ ձեռք բերել, ուստի դրա արդյունքում մարզերում բնակարանային շուկան չի զարգանում, քաղաքացիները շահագրգռված չեն լինում մարզերում բնակարաններ ձեռք բերել։ Բայց իշխանությունների բերած հիմնավորումն ինչ-որ տեղ նաև ծիծաղելի է։

Եթե նրանք իսկապես ցանկանում են, որ մարդիկ շահագրգռված լինեն մարզերում բնակարաններ ձեռք բերել, կարող էին եկամտահարկի ծրագիրը վերանայելու փոխարեն մարզերում բնակարաններ ձեռք բերելու ավելի արտոնյալ պայմաններ ստեղծել։ Իրականում խնդիրը թաքնված է այնտեղ, որ պետբյուջեում բավարար գումարներ չկան, և լրացուցիչ մուտքեր ապահովելու հարց է առաջացել։ Իսկ պետությունն այնպիսի օրի է հասել, որ արդեն աչք է դրել «հպարտ քաղաքացիների» ամեն մի լումայի վրա։ Ու այս իրադարձությունների ֆոնին արդյոք պատահակա՞ն է, որ առողջապահության նախարարությունը օգոստոսի 1-ից հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:

Առողջապահության նախարարության այս որոշման արդյունքում ստացվում է, որ առանց այդ էլ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներն ավելի խոցելի են դառնում։ Թերևս այսպիսի իրավիճակ է ստեղծվել առողջապահական համակարգի ֆինանսների ոչ ճիշտ կառավարման արդյունքում կամ ընդհանրապես նույնիսկ բյուջեով նախատեսված ֆինանսների բացակայության պայմաններում։ Բացի դրանից պետբյուջեի միջոցները կամ իրոք շատ սուղ են, և իշխանավորները չեն ցանկանում դրանց մի մասն ուղղել պետպատվերի համար, կամ էլ պետական գումարները պարզապես փոշիացվում են։ Մամուլում անգամ տեղեկություններ են շրջանառվում, որ պետությունը խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել։

Եղած խնդիրները իբր քիչ էին, հանկարծ նաև «Հայփոստն» է հայտարարություն տարածում, որով տեղեկացնում է, որ ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ: Ճիշտ է, մի քանի ժամ հետո, երբ համացանցում այս թեմայի հետ կապված աղմուկ բարձրացավ, Հայփոստը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-ից սկսած կանխիկ եղանակով կկատարի կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, սակայն փաստն ինքնին տարօրինակ է։ Նախ, եթե նույնիսկ պետությունը չի կարողացել ապահովել 100 տոկոսանոց վճարում (պաշտոնական պարզաբանմամբ, 97 տոկոսը վճարվել է), սա արդեն նշանակում է, որ թոշակների ու նպաստների վճարման հարցում սպասվող խնդիրները, ցավոք, սկսվել են, և ոչ մի երաշխիք չկա, որ, օրինակ՝ հաջորդ ամիս այս նույն պատմությունը չի կրկնվի ավելի մեծ տոկոսներով։

Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայփոստը որոշեց նման հայտարարություն անել, եթե իսկապես խնդիրը մի քանի ժամվա մասին էր: Կարելի է ենթադրել, որ իրականում հարցը անակնկալ «լուծվեց» բարձրացած աղմուկից հետո: Իսկ ընդհանրապես, պետության կողմից իր ֆինանսական պարտավորությունները կատարելու հարցում առաջ եկած այս խնդիրները, կարծես, Հայաստանում ֆինանսական խոր ճգնաժամի հերթական նշաններն են, չնայած Փաշինյանը կառավարության նիստերում փորձում է աննախադեպ աճերի ու պետբյուջե ֆինանսական հոսքերի մասին հեքիաթներ պատմել։ Իշխանությունները չեն կարող ամեն անգամ դրսից վարկեր բերել բյուջեում առկա ճեղքերը փակելու նպատակով, քանի որ Հայաստանի պետական պարտքը հասել է ահռելի չափերի՝ հատելով արդեն 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Եվ, բնականաբար, նոր վարկեր ստանալու հետ կապված վարկատուները հաշվարկում են, թե ինչքանով է պետությունն ընդունակ համապատասխան ժամկետի մեջ կատարել իր վարկային պարտավորությունները։

Միայն պետական պարտքի կառավարումն ու վարկերի տոկոսների մարումն արդեն իսկ ահռելի ֆինանսական բեռ են դարձել երկրի համար։ Իսկ այս պայմաններում առնվազն պետք է սուղ միջոցներն առավել արդյունավետ օգտագործել, սակայն այս հանգամանքը, կարծես, իշխանություններին այնքան էլ հետաքրքիր չէ։ Կարևորը, որ իրենք ստանան առատ պարգևավճարներ, միլիոններ ծախսեն արտերկրում «տժժալու» վրա, հսկայական փողեր ծախսեն «գունագեղ տոնակատարությունների» համար: Իսկ երկրի ու տնտեսության «հերն էլ անիծած»: Ի դեպ, թոշակների ու նպաստների հետ կապված խնդիր, կարծես, չենք հիշում՝ «Լևոնի ժամանակներից» այսկողմ: Ուշագրավ ժամանակներ ենք ապրում, ծանրագույն, իսկ ամեն ինչ, ցավոք, դեռ առջևում է..․»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։