Բայդենը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին ԱՄՆ-ին միասնության կոչ է արել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2001 -ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության քսանամյա տարելիցին միասնականության կոչ է արել ամերիկացիներին: «2001 թվականի սեպտեմբերի 11-ից քսան տարի անց մենք հիշում ենք 2977 զոհերի և հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը։
Ինչպես տեսանք հաջորդ օրերին, միասնությունը մեր ամենամեծ ուժն է: Մենք չպետք է մոռանանք, թե ովքեր ենք»,- գրել է Բայդենը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ ահաբեկիչների կողմից առեւանգված երկու ուղեւորատար ինքնաթիռները 2001 թվականի սեպտեմբերի 11 -ին բախվեցին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակներին `ամբողջությամբ ոչնչացնելով դրանք: Ահաբեկիչների կողմից վերահսկվող մեկ այլ ինքնաթիռ ընկել է Վաշինգտոնում Պաշտպանության նախարարության շենքի արևմտյան թևի վրա: Չորրորդ ուղևորատար ինքնաթիռը, որը նույնպես առեւանգվել էր ահաբեկիչների կողմից, ընկել ու վթարի է ենթարկվել Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի մերձակայքում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Նյու Յորքում մահացել է 2749 մարդ, Վաշինգտոնում՝ 189 մարդ, Փենսիլվանիայում ՝ 44 մարդ: