Գազի ուժգին պայթյուն՝ Չինաստանում․ կան զոհեր և վիրավորներ
Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնին նահանգում մեծ գազի տարայի պայթյունի հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել 5 մարդ: Այս մասին հայտնում է CGTN տեղական հեռուստաալիքը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Դալիան քաղաքում:
Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Պայթյունից հետո հրդեհը մարվել է, կատարվում է հետաքննություն: