Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի թիրախներին
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարձակվել է «ՀԱՄԱՍ»-ի օբյեկտների վրա՝ ի պատասխան Գազայից արձակված հրթիռի: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ավելի վաղ հրթիռային կրակ էր սկսվել Գազայի հատվածին հարակից տարածքներում:
Զինվորականների խոսքով՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված մեկ հրթիռ որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: