Չեք ուզո՞ւմ քաղաքացին մի շաբաթ մեզի, մի շաբաթ` կղանքի...անալիզների պատասխանները բերի ու թողնի ձեր կաբինետների առջև. Հարոյան
Լուսինե Հարոյանը իր գրառմամբ դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ինչպես նաև Արսեն Թորոսյանին ու Նիկոլ Փաշինյանին:
«Իսկ չեք ուզո՞ւմ որոշում ընդունել, ըստ որի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ամեն շաբաթ իր անալիզները պատասխաններով պիտի բերի, թողնի ձեր կաբինետների առջև, օրինակ՝ մի շաբաթ` մեզի անալիզ, մի շաբաթ` կղանքի, մի շաբաթ` քսուքի, մի շաբաթ` սոնոգրաֆիայի, մի շաբաթ` շաքարի ու տենց շարունակ:
Ասենք, ո՞րն է տրամաբանությունը: Ինչո՞ւ պիտի ամիսը երկու անգամ միայն Քովիդի թեստ հանձնի, եթե օրինակ, մեզի անալիզով շատ ավելի մահացու հիվանդությունների նշաններ կարելի է հայտնաբերել: Ինչքան գիտեմ՝ դուք հենց հանրային առողջության համա՞ր եք չէ դարդ անում: