Իդլիբում զոհվել և վիրավորվել են թուրք զինծառայողներ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է սիրիական Իդլիբում իրականացված հարձակման հետևանքով երկու զինծառայողի մահվան և երեք զինծառայողի վիրավորման մասին։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։
Չի նշվում նաև մահացած և վիրավորված զինծառայողների ինքնությունը։