Նիկոլի վտանգավոր քայլը՝ կրթական համակարգի դեմ. Գևորգ Պետրոսյան
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլի վտանգավոր քայլը՝ կրթական համակարգի դեմ…
Նիկոլն Առողջապահության նախարարի ձեռքով քանդում է Հայաստանը…
Ի՞նչ Հայաստան՝ առանց գիտելիքի ու կրթության…
Հիմա մի պահ պատկերացրեք՝ հոկտեմբեր ամիսն արդեն ավարտվում է, և բուհերի դասախոսներն ու հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժները թեսթավորում չանցնելու պատճառով ազատվում են աշխատանքից…
Հետաքրքիր է՝ ովքեր են շարունակելու պրոֆեսորադասախոսական ու գիտամանկավարժական անձնակազմի աշխատանքը՝ Ալեն Սիմոնյա՞նը, Լենա Նազարյա՞նը, Հովիկ Աղազարյա՞նը, Արփի Դավոյա՞նը, թե՞ Տրամվի պարկի Վարդուշը…
Նիկո՜լ, խելքի արի»: