Ողբերգական ավտովթար` Ալժիրում. կա 18 զոհ
Ալժիրի հյուսիս-արեւմուտքում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է առնվազն տասնութ մարդ: Այս մասին հաղորդում է en-Nahar-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Նաամա նահանգի Էլ-Բիյոդ քաղաքում:
Զոհերը եղել են 18 մարդ, ևս վեցը վիրավորվել է: Վթարի պատճառները դեռ անհայտ են: