Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ չէ․ ՊՆ-ից Աննա Գրիգորյանին ասել են, թե սահմանի հետ կապված իր հնչեցրած հարցերն իրենց լիազորություններում չեն (տեսանյութ)

ԱԺ նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է և ինչ պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այսօր այտեղ կան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը:

«Ես սա ցավով եմ արձանագրում, որովհետև ԱԺ նախագահը Հայաստանի Հանրապետությունում ի պաշտոնե երկրորդ մարդն է և եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարն առհասարակ չգիտի՝ ինչ է կատարվում Սյունիքում, սա ինչպե՞ս կարող ենք բացատրել»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նա նաև զարմացած է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունից, թե՝ «մենք ոչինչ չենք զիջել»:

«Ես համոզված եմ, որ պարոն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ առաջին կետում գրված է, որ զորքերը կանգնում են այն դիրքում, որտեղ գտնվում են այդ պահին: Բայց հետո հետ են քաշվել ձեր հրամանով։ Քանի որ Կովսականն ու Սանասարը որևէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետևաբար, դուք, այո՛, այդ տարածքները հանձնել եք: Հանձնել եք Գորիս-Կապան, այն է՝ Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը»,- ասաց պատգամավորը։

Աննա Գրիգորյանը փարատեց նաև Ալեն Սիմոնյանի այն հետաքրքրվածությունը, թե արդյոք ինքը հարցադրումներ ուղարկե՞լ է իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալու համար։

«Այո՛, հենց այն նույն օրը, երբ փակվել էր Գորիս-Կապան ճանապարհը, ես  հարցադրումներ եմ ուղարկել՝ հասկանալու համար, թե Որոտանի ճանապարհահատվածում ճանապարհի շահագործումը և երթևեկությունը ինչ տրամաբանությամբ պետք է կարգավորվի, կամ հնարավոր վթարների դեպքում ինչպես պետք է կարգավորվի խնդիրը, երբ պատահարի կողմերը կհանդիսանան Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները:

Առհասարակ, անվտանգության ինչ երաշխիքներ պետք է այստեղ գործեն: Առայժմ ինձ ՊՆ-ից է նամակ եկել, որտեղ գրված է, որ իրենց լիազորությունից անդին են իմ հնչեցրած հարցերը:

Այսինքն՝ ՊՆ-ն պատասխան չունի, իսկ մարզպետը երեկ գնացել ու ասում է՝ գիտեք, այնտեղ ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել, մի անհանգստացեք, ռուսներն էլ էնտեղ են: Բա դուք ինչի՞ համար եք: Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ իշխանություն չեք, մի հատ կողմնորոշվեք:

Եվ ժողովրդի անունից հաճախ խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն, բացատրեն՝ ինչպիսի իրավիճակ է և մարդիկ ինչպիսի խնդիրների առջև կարող են կանգնել»,- ասաց Աննա Գրիգորյանը։