Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը ժամանել է Հայաստան։ Այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Լավ է վերադառնալ Հայաստան։ Առաջիկա օրերին նախանշված են կարևոր հանդիպումներ»,-գրել է Քլաարը։
Հայաստանից հետո նախատեսված է Քլաարի այցը Ադրբեջան։