Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Հանցավոր խմբի 7 անդամի մեղադրանք է առաջադրվել. նրանց մեջ կանայք կան. ՔԿ-ն մանրամասնում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, մոտ հարաբերությունների մեջ գտնվելով ՍՊ ընկերության տնօրեն, 49-ամյա տղամարդու հետ, տեղյակ լինելով նրա՝ ֆինանսապես ապահովված լինելու մասին, նպատակադրվել է իր 6 մտերիմների հետ նախնական համաձայնության գալով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար:

Մտադրությունն իրագործելու համար նշված և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ կատարված դերաբաշխման համաձայն՝ Երևանի 51-ամյա բնակչուհու և 47-ամյա բնակչի կողմից ՍՊ տնօրենին նախկինում ունեցած ընդհանուր՝ 15.300 ԱՄՆ դոլար պարտքը մարելու կեղծ պատրվակով հորինել են պատմություն, թե իբրև 47-ամյա տղամարդը 2.7 կգ քաշով ոսկի է ներկրել Հայաստանի Հանրապետություն, որը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում վերցվել է արգելանքի:

26-ամյա երիտասարդը, խաբելով ՍՊ տնօրենին, թե իբր ներկրված ոսկին արգելադրումից հանելու համար անհրաժեշտ է 13.050 ԱՄՆ դոլար գումար, որը վճարելուց, արգելանքից հանելուց և վաճառելուց հետո հնարավոր կլինի վերադարձնել նաև վերոնշյալ անձանց պարտքը, դիտավորությամբ խեղաթյուրել է իրական փաստերը, նրան մոլորության մեջ գցելով՝ 2020թ. մարտին վերջինից վերցրել է 6.248.340 ՀՀ դրամին համարժեք 13.050 ԱՄՆ դոլար գումար և խարդախությամբ հափշտակել այն:


Դրանից հետո, 26-ամյա երիտասարդը, իր հետ նախնական համաձայնությամբ գործող վերը նշված անձանց հետ շարունակելով ՍՊ տնօրենից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն ուղղված գործողությունները, 2020թ. մարտից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, իրականությանը չհամապատասխանող մտացածին տարբեր պատմություններով ազդելով նրա գիտակցության վրա՝ վերջինից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 43.839.424 ՀՀ դրամին համարժեք 90.550 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, իր մտերիմներ 42-ամյա կնոջ և 28-ամյա երիտասարդի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս մորեղբորից, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.904.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 3 սմ հաստությամբ 500 քմ. ֆելզիտ և 5 սմ. հաստությամբ 195 քմ. բազալտ տեսակի երեսպատման քարե սալիկներ: 26-ամյա երիտասարդը, 47-ամյա տղամարդը և 28-ամյա երիտասարդը, նախնական համաձայնությամբ, վերջինիս մորեղբոր որդուց խարդախությամբ հափշտակել են նաև խոշոր չափերով՝ ընդհանուր 2.666.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, 47-ամյա տղամարդը և 51-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, 2021թ. հունվարի 13-ին վերջինիս մտերիմի ընկերուհուց խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.546.249 ՀՀ դրամ գումար: Քննությամբ պարզվել է նաև, որ 26-ամյա երիտասարդը, տեղեկանալով ՍՊ տնօրենի և նրա նախկին ընկերուհու՝ 51-ամյա կնոջ հարաբերությունների լարված լինելու մասին, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, կազմակերպել են ՍՊ տնօրենին և մեկ այլ անձի պատկանող ավտոբուսի վնասումը՝ հրկիզման միջոցով:

Մասնավորապես, նյութապես շահագրգռելով 51-ամյա կնոջ հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող 26-ամյա երիտասարդին՝ վերջինիս տեղեկություններ են տրամադրել ավտոբուսի գտնվելու վայրի մասին, որից հետո՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին երիտասարդը, նախապես իր հետ վերցնելով նավթամթերք պարունակող տարա, 26-ամյա երիտասարդի և 51-ամյա կնոջ հանձնարարականով, ժամը 04:00-ից 04:50-ն ընկած ժամանակահատվածում նշված տարան դրել է Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մերսեդես 430» մակնիշի ավտոբուսի սկզբնամասի ստորին հատվածում և դիտավորությամբ հրկիզել այն՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 12.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է: 42-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 51-ամյա կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս մտերիմ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հանցավոր խմբի մեկ այլ անդամ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ 28-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նշված 7 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: