Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Երկիրը կաթվածահար անելու մանդա՞տ են ստացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Երբ օգոստոսի վերջին ադրբեջանցիները մի քանի օր փակ պահելուց հետո բացեցին Սյունիքով անցնող ճանապարհը, շատերը մտածեցին, թե վերջապես խնդիրը լուծվեց։ Սակայն դրանից շատ չանցած՝ հակառակորդը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ոստիկանական կետ տեղադրեց։ Ոստիկանակետի տեղադրման հետ կապված մամուլում և տարբեր փորձագետների կողմից անմիջապես ահազանգեր հնչեցին, թե հակառակորդը այդ կերպ հող է նախապատրաստում նոր սադրանքների դիմելու համար, սակայն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում էր, որ Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել:

Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է։ Կարճ ժամանակ անց հանկարծ պարզվեց, որ Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ճանապարհով անցնող իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերն է ստուգում, ավելին՝ գումար են գանձում։ Ուստի չպետք է բացառել, որ շուտով այդ տեղանքում հայտնվի նաև ադրբեջանական մաքսակետ, և նրանք սկսեն ճանապարհով անցնող իրանական մեքենաներից ուղղակի հարկեր պահանջել (թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ պարզվեց, որ այս ենթադրությունը ամենևին իրականությունից հեռու չէր)։ Որոշ ժամանակ հետո էլ ադրբեջանական իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարող են հայկական մեքենաները ստուգել, տարանցիկ հարկեր պահանջել կամ էլ կրկին փակել ճանապարհը։ Կարճ ասած՝ հակառակորդը որևէ կերպ կաշկանդված չէ. ինչպես ուզի, այնպես էլ կարող է վարվել։

Եվ փաստացի ստացվում է, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է Հայաստանը կտրել Իրանի հետ կապից։ Այդ ժամանակ Իրանից դեպի Հայաստան, Հայաստանից ու Վրաստանից Իրան բեռնափոխադրում կատարողները ուղղակի կարող են իրենց ապրանքները տեղափոխելու համար այլընտրանքային ճանապարհներ փնտրել և հաղորդակցության ուղիների ոչ ապահով լինելու պատճառով փորձել շրջանցել Հայաստանը։ Այդ դեպքում արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ տնտեսական վնասներ կարող է կրել Հայաստանը։ Չհաշված, որ ադրբեջանական սադրանքների արդյունքում Սյունիքում բնակվող քաղաքացիները չեն կարողանա տեղաշարժվել մեկ համայնքից մյուսը։ Նկատի ունենանք, որ երբ ադրբեջանցիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, մի շարք համայնքներում անգամ սննդամթերքի ապահովման խնդիր էր առաջացել։

Իսկ Փաշինյանը նորից կարող է առաջարկել երթևեկել գրունտային ճանապարհով, եթե այդ քանդված ճանապարհը որևէ կերպ կարելի է սոսկ գրունտային անվանել։ Սրա համա՞ր է ժողովուրդը Փաշինյանին մանդատ տվել, որ երկիրը ցանկացած պահի կաթվածահար արվի՞, թե՞ այդ պողպատյա մանդատը միայն ընդդիմությանը ճնշելու ու իրավական գործիքներով քաղաքական հետապնդումների ենթարկելու համար էր։ Մի՞թե Փաշինյանը չէր, որ Ստեփանակերտի հրապարակում ժողովրդի առաջ կանգնած՝ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», ու իր գլխից մեծ խոստումներ տալիս։ Իսկ այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն իր ձեռքերը վերջնականապես լվանում է Արցախից։ Սա միայն մենք չենք ասում, սա արդեն արձանագրում են բոլոր ադեկվատ փորձագետներն ու քաղաքական գործիչները: Այս իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ, իսկ Արցախի Անկախության օրը ՀՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Արցախ չմեկնեցին:

Փաստացի, ամբողջ հույսը միայն ռուս խաղաղապահներն են... Լուրջ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է խոչընդոտներ ստեղծել Լաչինի միջանցքով դեպի Արցախ գնացող կապի անխափանությունն ապահովելու հարցում։ Եվ այս համատեքստում բոլորովին պատահական չէին օրերս Լաչինում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Եվ այս ֆոնին մեկ անգամ չէ, որ ադրբեջանական հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներից միջանցքը փակելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են հնչում։ Բացի դրանից, ադրբեջանական սոցցանցերում տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես են իրենք վերևից վերահսկում Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, ու հայտարարում, որ միջանցքն ուղղակի իրենց ափի մեջ է։

Եվ պատահական չէ նաև, որ Բաքուն սկսել է դժգոհություն հայտնել, որ իրանական համարանիշներով մեքենաներ են մուտք գործում Արցախ։ Օրինակ՝ Բաքուն այսպիսի մի պատրվակ կարող է օգտագործել Լաչինով անցնող հաղորդակցության վրա վերահսկողություն սահմանելու ու սադրանքներ հրահրելու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի հետ սահմանին նոր սադրանքների չեն գնա՝ իրավիճակը գլորելով դեպի էսկալացիա ու ռազմական նոր բախումներ։ Իրենց ամբողջ նպատակը Հայաստանի խորքերը ներխուժելն ու Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելն է, որի մասին Ալիևն անընդհատ ակնարկում է։ Եվ առկա իրավիճակի ու իրերի դասավորության ֆոնին բոլորովին պատահական չէ, որ թուրքական բանակն Ադրբեջանում 4 թուրք գեներալներից բաղկացած ներկայացուցչություն է ստեղծում։ Եվ ելնելով ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններից՝ անգամ քննարկվում է դեպի Ադրբեջան թուրքական բանակի առանձին կոնտինգենտ ուղարկելու հարցը։

Այնպես որ, պատերազմից հետո Հայաստանին ու Արցախին անվտանգային առումով շատ լուրջ վտանգ է սպառնում, ուստի այդ սպառնալիքի առաջն առնելու նպատակով պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը թե՛ ռազմական հարթության վրա և թե՛ դիվանագիտական դաշտում, այլապես երկրորդական հարցերի վրա կենտրոնանալով և ոչ պատեհ գույնզգույն միջոցառումներ կազմակերպելով՝ քայլ առ քայլ շարժվում ենք դեպի պետականության կորուստ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: