Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Մեկնարկել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ, Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: