«Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում Քոչարյանի հետ». «Հիմա էլ կարող ենք սիրով համագործակցել». Վարդանյանի և Ջհանգիրյանի երկխոսությունը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քիչ առաջ հարց ուղղեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին.
«1998 թվական. նախագահական ընտրություններ: Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբն ակադեմիայի շենքում էր:Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում միասին, ջահել էինք, դուք՝ 45, ես՝ 40 տարեկան: Վաղը կամ մյուս օրը, երբ իշխանությունը փոխվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ միասին նույն գործին կծառայենք»:
Ջհանգիրյանն ասաց, որ հիշում է այդ տարիները. «Հիմա էլ կարող ենք սիրով համագործակցել՝ անկախ իշխանությունից»,- նշեց նա:
«Ես կարծում եմ, որ մենք հիմա էլ կարող ենք միասին սիրով համագործակցել՝ իշխանությունը փոխվի, թե չփոխվի։ Հետո էլ կարող ենք էլի սիրով համագործակցել։ Ես էլ եմ լավ հիշում 1998 թվականը։ Էլի մանրամասներ եմ հիշում, բայց չեմ ուզում բարձրաձայնել», – ասաց Ջհանգիրյանը։