Սպիտակ տունն անսպասելիորեն ընդհատել է Բայդենի ճեպազրույցի հեռարձակումը
Սպիտակ տունն անսպասելիորեն ընդհատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ճեպազրույցի հեռարձակումը այն բանից հետո, երբ նա սկսել է հարց ուղղել պաշտոնյաներից մեկին: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Բայդենը երկուշաբթի ճեպազրույց է ունեցել դաշնային պաշտոնյաների հետ: Հանդիպման թեման եղել է շարունակվող անտառային հրդեհները, որոնք վնասներ են հասցնում երկրի արևմուտքում գտնվող մի քանի նահանգների վրա:
Ինչպես հայտնում է Fox News-ը, երբ Բայդենը սկսեց հարց ուղղել անտառտնտեսության ազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Ջորջ Գեյսլերին, հեռարձակումը հանկարծակի ընդհատվեց: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել միջադեպը:
Բայդենի ճեպազրույցը հեռարձակվել է առցանց։