Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա
Սեպտեմբերի 14-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար, օդուժի հրամանատար, գեներալ -լեյտենանտ Ռամիզ Թաիրովը մեկնել են Թուրքիա: Այս մասին տեղեկանում ենք Oxu.az կայքից։
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանի ՊՆ ղեկավարության հանդիպումը Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ։
Տեղի կունենան նաև թռիչքային, մարտավարական վարժանքներ։