Թուրքիայում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Շարունակվում են թուրք-ադրբեջանական «Եղբայրական խումբ» զորավարժությունները։ Այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Այս մասին փոխանցում է ԱՊԱ-ն: Զորավարժություններն անցկացվում են Թուրքիայում։
Ընդգծենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ակտիվորեն շարունակում է զորավարժություններ անցկացնել թուրքիայի հետ։