Ջո Բայդենը հերքել է այն լուրերը, որ Չինաստանի նախագահը հրաժարվել է իր հետ հանդիպումից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերքել է ԶԼՄ-ների հրապարակումները, թե Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հրաժարվել է իր հետ դեմ առ դեմ գագաթնաժողով անցկացնելու գաղափարից:
Չինական կողմի հանդիպումից հրաժարվելու մասին հայտնել է Financial Times-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Մասնավորապես, կայքը նշել է, որ Բայդենը, վերջին հեռախոսազրույցի ընթացքում Չինաստանի առաջնորդին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել, որից չինացի առաջնորդը հրաժարվել է՝ առաջարկելով Վաշինգտոնին մեղմացնել իր հռետորաբանությունը Պեկինի նկատմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 10-ին Չինաստանի նախագահն ու ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես նշել է Սպիտակ տունը, առաջնորդները քննարկել են երկու երկրների միջև եղածխնդիրները: