Իրանը 2-3 ամսից կունենա ատոմային ռումբ. Իսրայելի ՊՆ նախարար
Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Գանցը Foreign Policy ամսագրին ասել է, որ Իրանը երկու-երեք ամսվա ընթացքում կարող է ունենալ անհրաժեշտ նյութեր և հնարավորություններ միջուկային ռումբ արտադրելու համար:
Ըստ ամսագրի՝ Գանցը զգուշացրել է տարածաշրջանում միջուկային սպառազինությունների հնարավոր մրցավազքի մասին, եթե Իրանին հաջողվի հատել միջուկային շեմը: Ինչպես նշում է թերթը, նախարարը նաև ասել է, որ վերջերս Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է երկարաժամկետ հեռանկարում թույլ տալ Իրանին և նրա կողմնակիցներին ավելի վստահ գործել:
Նրա խոսքով՝ Թեհրանին չպետք է թույլ տալ այս իրավիճակից եզրակացնել, որ «Մնում է ուժեղ և վճռական մնալը, և Արևմուտքը կհանձնվի»: