«Թալիբանը» դիտարկում է Աֆղանստանում ստեղծել կանոնավոր բանակ
«Թալիբան»-ը դիտարկում է Աֆղանստանում առաջիկայում կանոնավոր բանակ ստեղծելու հարցը: Այս մասին հաղորդում է Tolo News-ը:
Այս հայտարարությամբ հանդես է եկել հանրապետության զինված ուժերի շտաբի պետ Կարի Ֆասիխուդդինան:
Օգոստոսին, Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, թալիբները գրավեցին բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցակետերը և հայտարարեցին քսանամյա պատերազմի ավարտի մասին: Սեպտեմբերի սկզբին թալիբները հայտարարեցին ժամանակավոր կառավարության կազմի մասին:
Ավելի վաղ «Sputnik ռադիոն» հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մատնանշել է Աֆղանստանում ԱՄՆ անհաջողությունների մեղավորին: