Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Այն, ինչ ասում է Նիկոլը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է. Արտակ Զաքարյան

Երեկ Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվել է, այսպես կոչված սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական, Պաշտպանության նապկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչո՞ւ բանավոր, որովհետև այդ մասին երբևէ խոսք չի եղել արցախյան կարգավորման բանակցային գործընթացում։ Այդ մասին բառ անգամ չկա 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության մեջ։ Այդ մասին ակնարկ չկա նաև 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ։

Կոմունիկացիաների բացումը դեռևս չի նշանակում, որ քեզ թշնամի համարող պետությունը, երբ կամենա, որտեղ կամենա պետք է տեղակայի իր ուժային կառույցները, և վերահսկողության տակ առնի իրեն հարմար ճանապարհներն ու տարածքները։

Դա կարող է տեղի ունենալ միայն պետական սահմանների վերջնական ճշգրտման, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման արդյունքում։ Քանի դեռ այն արված չէ, որևէ մեկը, այդ թվում նաև Նիկոլը, իրավունք չունի որևէ տարածք համարել ադրբեջանական, թուրքական, հռոմեական կամ մոնղոլ-թաթարական։

2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ (բացառությամբ Աղդամի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների) հստակ գրված է, որ կողմերի զորքերը կանգ են առնում այնտեղ որտեղ գտնվում են լիակատար հրադադարի պահին։ Այսինքն՝ դա ենթադրում է, որ (ըստ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության) հետագա սահմանազատման աշխատանքների արդյունքում և միայն միջպետական համաձայնագրով կարող են պետական հանձնաժողովները համաձայնվել վերջնական սահմանանշման շուրջ։ Այնինչ, մինչև սահմանազատումը, Նիկոլն արագ դուրս բերեց զորքերը նաև Կովսականի և Սանասարի շրջաններից, բացելով թշնամու ճանապարհը դեպի Հայաստան։

Ո՞վ է թույլ տվել Նիկոլին, ինքնագլուխ կերպով այդպես անփույթ և թշնամաբար վերաբերվել Հայաստանի պետական սահմաններին։ Ընտրողնե՞րը, իհարկե ո՛չ։ Նրան չեն ընտրել Նիկոլին, որ Ադրբեջանի շահերը սպասարկի։ Իսկ նա կրկին խաբում է միամիտ և խճճված մարդկանց։

Երեկ էլ ԱԺ-ում կեղծում էր 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի իմաստն ու բովանդակությունը, փորձելով իր նենգ բնավորության համաձայն, մեղքը բարդել «նախկինների» վրա։ Կապիտուլյանտի կողմից շարունակ կրկնվող կեղծ պնդումները թութակի պես կրկնում են նաև նրա թիմի որոշ անդամները:

Այն, ինչ ասում է Նիկոլը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է, որովհետև «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է ոչ թե 2010թ-ին (Սերժ Սարգսյանի օրոք), այլ դեռես 1995թ-ին (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք)։ Դրանով Նիկոլը փորձում է ստել, իբրև թե «նախկինների» (ՀՀԿ) օրոք է որոշվել Ադրբեջանի հետ պետական սահմանը։

Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 1995թ-ին ընդունված և 2010թ.-ին արված փոփոխություններով, Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել, որովհետև այդ օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ։ Ինչպես հուշում է դրա անունը, այն Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ դրանով ամրագրվում և նկարագրվում է ոչ թե երկրի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների (քաղաք, գյուղ) միջև:

Իսկ պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001թ.: Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով, իսկ պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով:

Անկախությունից ի վեր Հայաստանն Ադրբեջանի հետ ՉԻ ԿՆՔԵԼ պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին, այդ հարցը բաց է: Այսինքն՝ երեկ ԱԺ-ում Նիկոլի արած պնդումը Հայաստանի կողմից իր պետական սահմանների որոշման և տեղորոշման մասին՝ պաշտոնական մակարդակով արված հանցավոր կեղծիք է»։